Գլխավոր » ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Աիդա Սարգսյան, ԲԾԻԳ ՊՀ

Նյութի մասին

Էկոհամակարգի բաղադրիչները

Կենդանի բաղադրիչները էկոհամակարգի բոլոր օրգանիզմներն են, որոնք պահպանում են դրա հավասարակշռությունը։ Ոչ կենսաբանական բաղադրիչները կամ աբիոտիկ գործոնները շրջակա միջավայրի ֆիզիկական և քիմիական տարրերն են, որոնք ազդում են կյանքի վրա և ձևավորում են էկոհամակարգերի գործունեությունը։ Չնայած այս գործոնները կենդանի չեն, սակայն էական դեր ունեն կյանքի պահպանման և էկոհամակարգերի կառուցվածքի ձևավորման մեջ։

Էկոհամակարգը կենսաբանական համակարգ է, որտեղ կենդանի օրգանիզմները (բույսեր, կենդանիներ, սնկեր, միկրոօրգանիզմներ) փոխազդում են ոչ կենսաբանական միջավայրի բաղադրիչների (օդ, ջուր, հող, արևի լույս) հետ՝ կազմելով հավասարակշռված և ինքնակարգավորվող միավոր։Էկոհամակարգերը գործում են էներգիայի հոսքի և սննդանյութերի շրջանառության միջոցով։Էկոհամակարգի օրինակներ են անտառը, օվկիանոսը, լճերը, տունդրաները, կորալային խութերը։