Գլխավոր » Կլիմայի փոփոխության դեմ պայքարում ամենաազդեցիկ ոչ առևտրային կազմակերպություններն ու կլիմայական ֆոնդերը

Կլիմայի փոփոխության դեմ պայքարում ամենաազդեցիկ ոչ առևտրային կազմակերպություններն ու կլիմայական ֆոնդերը

Աիդա Սարգսյան,ԲԾԻԳ ՊՀ

Նյութի մասին

 Կլիմայի ճգնաժամը այլևս ապագայի մասին չէ — այն մեր ներկան է

 Կլիմայի ճգնաժամը մեր ներկան է

 Այսօր յուրաքանչյուր մարդ կանգնած է ուղիղ սահմանագծին՝ ընտրություն կատարելու երկու իրականության միջև․ կա՛մ դառնալ կործանման շղթայի մի մասնիկ, կա՛մ դառնալ այն ուժը, որ հստակ փոխում է իրավիճակը։ Սակայն միայնակ անհատը հաճախ իրեն փոքր է զգում գլոբալ համակարգերի դիմաց, իսկ պետությունները և խոշոր կորպորացիաները երբեմն արձագանքում են դանդաղ, անհետևողական կամ նույնիսկ սխալ ուղղությամբ։

 Այդ ճեղքումն են լրացնում նրանք, ովքեր տասնամյակներ շարունակ կանգնած են բնապահպանական պայքարի առաջամարտիկի դիրքերում․ մարդիկ և կազմակերպություններ, որոնք չեն առաջնորդվում շահույթով, չեն գործում փոխզիջումների տրամաբանությամբ և չունեն «հանձնվելու» տարբերակ։