Նյութի մասին
Կլիմայի փոփոխությանը պետք է արձագանքել ամենայն լրջությամբ։ Այո, Կլիմայի փոփոխության հարցերով միջկառավարական հանձնաժողովի (IPCC) վերջին զեկույցը ներկայացրել է ամենալուրջ նախազգուշացումը։ 67 երկրների գիտնականների տվյալների վրա հիմնված գնահատականը զգուշացնում է, որ աշխարհը կբախվի կլիմայական բազմաթիվ վտանգների, նույնիսկ եթե գլոբալ տաքացումը առաջիկա երկու տասնամյակում սահմանափակվի 1.5 աստիճան Ցելսիուսով։ Ջերմաստիճանի ցանկացած հետագա աճ, նույնիսկ ժամանակավոր, կհանգեցնի շատ լուրջ, իսկ որոշ դեպքերում՝ անդառնալի հետևանքների։ Թեև 2015 թվականի Փարիզյան համաձայնագրով պարտավորվել էին սահմանափակել գլոբալ տաքացումը մինչև 1.5°C՝ նախաարդյունաբերական մակարդակի համեմատ, մտահոգության պատճառն այն է, որ աշխարհն արդեն տաքացել է 1.1°C-ով։