Նյութի մասին
Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից իրականացված «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Արթիկ քաղաքում աղբահանության բարելավման գործընթացը նպատակ էր հետապնդում նվազեցնել աղբի կուտակման հետևանքով առաջացող առողջապահական, էկոլոգիական և սոցիալ-տնտեսական խնդիրները՝ խթանելով կայուն կառավարում և համայնքի բարեկեցություն: Նախագծի շրջանակում ձեռք բերվեց մեկ աղբատար մեքենա և 150 մետաղական աղբաման, որոնք տեղակայվեցին քաղաքի հիմնական փողոցներում, բնակելի թաղամասերում և հեղեղատարների եզրերին՝ հաշվի առնելով աղբի կուտակման հիմնական կետերը և ջրհեղեղների ռիսկը: