Գլխավոր » «ԲՀՊՏ» արդյունքներ

«ԲՀՊՏ» արդյունքներ

Աիդա Սարրգսյան, ԲԾԻԳ ՊՀ/ԲՀՊՏ/

Նյութի մասին

Իրականացված աշխատանքներ

Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում իրականացված աշխատանքների մանրամասն նկարագրություն

«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» ծրագրի արդյունքների ցանկը Արարատի, Տավուշի, Լոռու մարզերում, մանրամասն թվարկված են իրականացված աշխատանքները, ինչպիսիք են դաշտամիջյան ճանապարհների վերանորոգումը, ջրարբիացման կետերի կառուցումը, ոռոգման ջրագծերի կառուցումը, ջերմատների և արևային չորանոցների կառուցումը, արոտավայրերի և խոտհարքների բարելավումը, բանջարային մշակաբույսերի նոր սորտերի ներդրումը, դեղաբույսերի աճեցման տարածքների ստեղծումը, հատապտղային և պտղատու այգիների հիմնումը, անտառպուրակների ստեղծումը, այլընտրանքային եկամուտների դասընթացներ, կլիմայի փոփոխության վերաբերյալ սեմինարներ, բուկլետների տարածում, էկոակումբների և դաշտային դպրոցների ստեղծումը, ինչպես նաև համայնքապետարանների և էկոակումբների կարողությունների հզորացումը տեխնիկական աջակցությամբ (տպիչներ, համակարգիչներ, գրասեղաններ, աթոռներ, աղբատար մեքենա, խաղահրապարակ և այլն)։