Գլխավոր » Կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող բնական լանդշաֆտների հարմարվողականության բարձրացում, ջրհեղեղների կառավարում Արթիկում։

Կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցության տակ գտնվող բնական լանդշաֆտների հարմարվողականության բարձրացում, ջրհեղեղների կառավարում Արթիկում։

Աիդա Սարգսյան, ԲԾԻԳ ՊՀ/ԱՓՔՎ/

Նյութի մասին

Լանդշաֆտի վերականգնում

Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների ազդեցությամբ դեգրադացված բնական լանդշաֆտների վերականգնումը, կայուն կառավարումը և հարմարվողական ներուժի բարձրացումը ռազմավարական նշանակություն ունեն էկոհամակարգերի կայունացման և համայնքների բնապահպանական անվտանգության ապահովման համար:

Հայաստանի լեռնային ռելիեֆը և կլիմայական խոցելիությունը, ներառյալ չոր կլիման, ուժեղ քամիները և փոշու գերակշռությունը, պահանջում են գիտականորեն հիմնավորված մոտեցումներ, որոնք համատեղում են բնապահպանական ինժեներիան, հողի կայուն կառավարումը և բուսական ծածկի վերականգնումը: «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» ծրագիրը նպատակ էր հետապնդում վերականգնել խիստ դեգրադացված միջավայրը, կանխել տուֆի փոշու տարածումը դեպի բնակավայրեր, ամրացնել հողային մակերեսը բնական մեթոդներով և ձևավորել կլիմայի նկատմամբ դիմակայուն, ինքնակարգավորվող էկոհամակարգ: