Գլխավոր » Մրգերի և խոտաբույսերի չորացման արևային չորանոցներ

Մրգերի և խոտաբույսերի չորացման արևային չորանոցներ

Աիդա Սարգսյան,ԲԾԻԳ ՊՀ/ԲՀՊՏ/

Նյութի մասին

Չորանոցներ

Ծրագրի շրջանակում շահառուներին տրամադրվել են արևային չորանոցներ՝ խթանելու մրգերի և խոտաբույսերի կայուն վերամշակումը, բարձրացնելու համայնքների եկամուտները և նվազեցնելու մարդածին ճնշումը շրջակա միջավայրի վրա:

«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, մասնավորապես խոցելի գյուղական համայնքներին արժեշղթաների և կլիմայակայուն խելացի տեխնոլոգիաների փոխանցումը, ուղղված են բնակչության այլընտրանքային եկամուտների ստեղծմանը, կենսապայմանների բարելավմանը և շրջակա միջավայրի վրա մարդածին ճնշման նվազեցմանը՝ հիմնվելով գիտականորեն հիմնավորված մոտեցումների վրա, որոնք հաշվի են առնում Հայաստանի բազմազան գյուղատնտեսական մշակաբույսերը, վայրի ազգակից տեսակները, պտղատու և հատապտղային բույսերը, ինչպես նաև սննդային և բժշկական նշանակության խոտաբույսերը: