Գլխավոր » Վաղ արձագանքման կայան

Վաղ արձագանքման կայան

Աիդա Սարգսյան, ԲԾԻԳ ՊՀ

Նյութի մասին

Կայանի վերանորոգում

Կայանի արդիականացումը և վաղ արձագանքման համակարգի ներդրումը կարևոր են բնակչության անվտանգության, գյուղատնտեսության պլանավորման և ջրային ռեսուրսների կառավարման համար:

 Արթիկ քաղաքում օդերևութաբանական տվյալների հուսալիության և արտակարգ իրավիճակներին արձագանքման արդյունավետության բարձրացման նպատակով Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից  իրականացված  «Արթիկ քաղաքի փակված քարհանքի թափոնների և  ջրհեղեղների կառավարում»   ծրագրի շրջանակում 2020 թվականին մեկնարկած գործընթացը, հիմնված ժամանակակից հիդրոօդերևութաբանության սկզբունքների վրա, ներառել է Արագածի լանջին ավտոմատ օդերևութաբանական կայանի տեղադրումը և Արթիկի օդերևութաբանական կայանի շենքի վերանորոգումը՝ ստեղծելով կանխատեսելի համակարգ արտակարգ իրավիճակների համար, ինչը կարևոր է կլիմայի փոփոխության պայմաններում ռիսկերի կառավարման համար: