Նյութի մասին
Հայաստանում կլիմայի փոփոխությունն ու մարդածին գործոնները, ինչպիսիք են գերարածեցումը, հանգեցնում են արոտավայրերի դեգրադացիայի՝ նվազեցնելով կերային բազան և կենսաբազմազանությունը: Արթիկում, Դիլիջանում և այլ համայնքներում Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկության ջանքերի շնորհիվ իրականացվել են վերականգնողական աշխատանքներ՝ պարարտացման, սերմնացանի և ոռոգման համակարգերի միջոցով: Համայնքների մասնակցությունն ու իրազեկվածությունը խթանում են կայուն կառավարումը՝ բարելավելով էկոհամակարգերն ու տնտեսական օգուտները: