Նյութի մասին
Ածխածինը Երկրագնդի ամենակարևոր քիմիական տարրերից մեկն է։ Այն հանդիսանում է կյանքի հիմքը և ընդգրկված է գրեթե բոլոր կենսաբանական և քիմիական գործընթացներում։ Ածխածինը գտնվում է հողում, նստվածքներում և ծովափնյա բուսականության տակ գտնվող շերտերում՝ ձևավորելով այն, ինչ գիտության մեջ կոչվում է կապույտ ածխածին (Blue Carbon)։
Չնայած նրան, որ Երկրի ընդերքում ածխածինը կազմում է ընդամենը 0.02% (հիմնականում կարբոնատների, ածխի, նավթի և բնական գազի ձևով), իսկ մթնոլորտում՝ մոտ 0.03% ածխաթթու գազ, դրա դերը կենսոլորտի կայունության և կլիմայական հավասարակշռության մեջ անգնահատելի է։