Գլխավոր » Կենսավառելիքի օգտագործման առավելություններն ու մարտահրավերները

Կենսավառելիքի օգտագործման առավելություններն ու մարտահրավերները

Կենսավառելիքը որպես գլոբալ կլիմայական քաղաքականության առանցքային գործիք

Նյութի մասին

Կենսավառելիքի ծագումն ու զարգացումը

Կենսավառելիքի գաղափարը նոր չէ․ այն սկսվել է դեռևս 19-րդ դարի վերջում՝ արդյունաբերական հեղափոխությունից հետո։ 1893 թ. Ռուդոլֆ Դիզելը Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում ցուցադրեց իր հեղափոխական շարժիչը, որը նախատեսված էր աշխատելու ոչ թե նավթամթերքով, այլ բուսական յուղով, մասնավորապես՝ գետնանուշի յուղով։

  Վերջին տասնամյակներում կենսավառելիքը (բիովառելիքը) վերածվել է ոչ միայն էներգետիկ անցման կարևոր բաղադրիչի, այլև գլոբալ կլիմայական քաղաքականության առանցքային գործիքի։ Աշխարհում շատ երկրներ փորձում են փոխարինել հանածո վառելիքները՝ միաժամանակ նվազեցնելով արտանետումները, ապահովելով էներգետիկ անվտանգությունը և խթանելով գյուղատնտեսական արտադրության արդիականացումը։ Սակայն կենսավառելիքը միանշանակ լուծում չէ․ այն հանգամանքների բարդ համակցություն է, որտեղ համադրվում են տնտեսական շահույթները, սննդի անվտանգության հետ կապված ռիսկերը, հողօգտագործման մրցակցությունը և բնապահպանական ազդեցությունները։