Գլխավոր » Կլիմայի և էներգետիկայի վերաբերյալ փաստերը

Կլիմայի և էներգետիկայի վերաբերյալ փաստերը

Կլիմայի փոփոխությունը թեմա է, որի շուրջ լայնորեն տարածվում են տարբեր կարծիքներ:

Նյութի մասին

Կլիմայի փոփոխությունը իրականություն է

Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ ազդում է Երկրագնդի յուրաքանչյուր տարածաշրջանի վրա:

Կլիմայի փոփոխությունը իրականություն է

Կլիմայի փոփոխությունն արդեն իսկ ազդում է Երկրագնդի յուրաքանչյուր տարածաշրջանի վրա: Տեղումների օրինաչափությունների փոփոխությունները, ծովի մակարդակի բարձրացումը, հալվող սառցադաշտերը, օվկիանոսի տաքացումը և առավել հաճախակի ու ինտենսիվ դարձած ծայրահեղ եղանակային երևույթները ընդամենը մի քանիսն են այն փոփոխություններից, որոնք արդեն իսկ ազդում են միլիոնավոր մարդկանց վրա: Կլիմայի փոփոխությունը կարող է ազդել մեր առողջության, սնունդ աճեցնելու կարողության, բնակարանային ապահովվածության, անվտանգության և աշխատանքի վրա: