Նյութի մասին
«ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներին հարակից էկոհամակարգերի և համայնքների հարմարվողականության կարողությունների ամրապնդում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումները, մասնավորապես խոցելի գյուղական համայնքներին արժեշղթաների և կլիմայակայուն խելացի տեխնոլոգիաների փոխանցումը, ուղղված են բնակչության այլընտրանքային եկամուտների ստեղծմանը, կենսապայմանների բարելավմանը և շրջակա միջավայրի վրա մարդածին ճնշման նվազեցմանը՝ հիմնվելով գիտականորեն հիմնավորված մոտեցումների վրա, որոնք հաշվի են առնում Հայաստանի բազմազան գյուղատնտեսական մշակաբույսերը, վայրի ազգակից տեսակները, պտղատու և հատապտղային բույսերը, ինչպես նաև սննդային և բժշկական նշանակության խոտաբույսերը: