Նյութի մասին
Գյուղատնտեսությունը մարդկության կենսապահովման հիմնասյուներից մեկն է։ Այն ապահովում է սննդամթերք, հումք և տնտեսության բազմաթիվ ճյուղերի արտադրական շղթաներ։ Սակայն վերջին տասնամյակներում ձևավորված ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսական մոդելը՝ մեծածավալ ոռոգումներով, քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների զանգվածային կիրառմամբ, էական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։