Գլխավոր » Ժամանակակից գյուղատնտեսություն

Ժամանակակից գյուղատնտեսություն

Աիդա Սարգսյան, ԲԾԻԳ ՊՀ

Նյութի մասին

Ժամանակակից գյուղատնտեսության նպատակն է

Ժամանակակից գյուղատնտեսությունը նպատակ ունի բարձր արտադրողականություն ապահովել՝ նվազագույն հողային և ջրային ռեսուրսներով, սակայն այդ նպատակին հասնելու ճանապարհին հաճախ խախտվում է բնության բնական հավասարակշռությունը, և առաջանում են հողային, ջրային, կենսաբազմազանության ու կլիմայական խնդիրներ։

     Գյուղատնտեսությունը մարդկության կենսապահովման հիմնասյուներից մեկն է։ Այն ապահովում է սննդամթերք, հումք և տնտեսության բազմաթիվ ճյուղերի արտադրական շղթաներ։ Սակայն վերջին տասնամյակներում ձևավորված ժամանակակից ինտենսիվ գյուղատնտեսական մոդելը՝ մեծածավալ ոռոգումներով, քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների զանգվածային կիրառմամբ, էական ազդեցություն է թողնում շրջակա միջավայրի վրա։